Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Օսիպյան, հանգստացիր

Օսիպյան, հանգստացիր
01.07.2015 | 15:56

Առավոտյան Բաղրամյան պողոտա են ժամանել մանկահասակ երեխաներ՝ երգելով Հայաստանի հիմնը: Բողոքի ակցիայի մասնակիցները փոքրիկներին ու նրանց ուղեկցող երկու կանանց ծափահարություններով ողջունեցին, իսկ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրեց, որ այդ քայլով սրում են իրավիճակը, և հորդորեց երեխաներին հեռացնել Բաղրամյան պողոտայից:

Դիտվել է՝ 2239

Մեկնաբանություններ